Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը կարգավորող նյութերի դիզայն և սինթեզ

 ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ ՆՕՔԻ № 1 լաբորատորիա

Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը կարգավորող միացությունների դիզայն և սինթեզ

Լաբորատորիայի վարիչ – Ասյա Աղեկի Աղեկյան, քիմիական գիտությունների թեկնածու

Հեռ.՝ (+37410)-285-101
Էլ-փոստ՝ aaghekyan@mail.ru

ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 1 լաբորատորիայում հետազոտություններ են իրականացվում սիրտ-անոթային և կենտրոնական նյարդային համակարգերի վրա ազդող, ինչպես նաև հակաբակտերիալ, հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով օժտված նոր կենսաբանորեն ակտիվ նյութերի ստեղծման ուղղությամբ: Դիզայնը և սինթեզը վերաբերում են տեղակալված թթվածին- և ազոտպարունակող հետերոցիկլիկ միացություններին` 1,4-բենզոդիօքսանի և 4-սպիրոտեղակալված տետրահիդրոիզոքինոլինի ածանցյալներին: Աշխատանքներ են տարվում նաև վերջինների չցիկլված նմանակների բնագավառում: Հետազոտություններ են իրականացվում հետերոցիկլիկ անելացված համակարգերի ստացման ուղղությամբ՝ նրանց կառուցվածքի մեջ ներմուծելով տարբեր ֆարմակոֆոր խմբեր պարունակող
տեղակալված հետերոցիկլեր՝ թիոֆեն, պիրոլիդին, թիազոլ, 1,3,4-օքսադիազոլ, 1,3,4-թիադիազոլ, 1,2,4-տրիազոլ և թիենոպիրիմիդին:

Տարիների ուսումնասիրությունների արդյունքում լաբորատորիայում սինթեզվել են մի շարք պոտենցիալ դեղամիջոցներ (ֆոբուֆոլ, դիֆալկին, էմակոր, բեդիտին, մեսեդին):

This site is registered on wpml.org as a development site.