Հակաքաղցկեղային միացությունների սինթեզ

ՆՕՔԻ-ի հակաուռուցքային միացությունների սինթեզի թ. 2 լաբորատորիան / վարիչ՝ ք.գ.դ. Ա.Հարությունյան/ զբաղվում է նոր կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզով և ուսումնասիրությամբ, այդ թվում պատրաստուկներ չաորոկ նորագոյացություններիկ բուժման, միացություններ բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաիոն հիվանդությունների բուժման համար և այլն:
Նոր էֆեկտիվ հեռանակարային դեղամիջոցների փնտրտուքը իրականացվում է N, O, S-ի ատոմներ պարունակող 5- և 6 անդամանի հետերոցիկլիկ միացությունների և նրանց ածանցյալ;ների, նրանց պոլիկոնդենսված համակարգերի, ինչպես նաև նուկլեոզիդների, տարբեր կենսաբանորեն ակտիվ միացությունների մնացորդներ պարունակող հիբրիդային մոլեկուլների հիման վրա, հայտնի հակաուռուցքային և հակավիրուսային պատրաստուկների քիմիական այլափոխոությամբ:
Քիմիական կոմբինատորիկայի եղանակով մշակվում են օրգանական մոլեկուլների սինթեզի եղանակներ, որոնք իրենց մեջ միավորում են հաակաուռուցքային և հակավիրուսային պատրաստուկների գործունեության տարբեր մեխանիզմներ ունեցող կառուցվածքային հատվածներ, այդ թվում անտիմետաբոլիտներ, միտոզի և ԴՆԹ մեթիլացման և սպիտակուցի կենսասինթեզի դանդաղացուցիչներ, ֆոտոդինամիկ ազդեցություն ունեցոզ միացություններ, ֆերմենտների և ռեցեպտորների անդարձելի դանդաղացուցիչներ և այլն:
Լաբորատորիան իրականացնում է համատեղ հետազոտություններ կենսաաբանորեն ակտիվ միացությունների համակարգչայի դիզայնի բնագավառում, կենսաբանական հեռազոտություններ in vitro և in vivo պայմաններում, քննարկում է կենսբանական ակտիվության և կառուցվածքի միջև եղած հնարավոր կապը և դրանց հիման վրա որոշում հետագա ուսումնասիրությունների գերակայությունները:

This site is registered on wpml.org as a development site.