Օպտիկական սպեկտրոսկոպիա

Օպտիկական սպեկտրոսկոպիայի լաբորատորիա

Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի օպտիկական սպեկտրոսկոպիայի լաբորատորիան հիմնադրվել է 1996 թվականին քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Կուրտիկյանի կողմից: Պրոֆեսոր Կուրտիկյանի ղեկավարությամբ լաբորատորիայում ուսումնասիրվել են և շարունակում են ուսումնասիրվել հեմ-մոդելային համակարգերի փոխազդեցությունը ազդանշանային մոլեկուլների` O2-ի, NO-ի, CO-ի, H2S-ի հետ: Հայտնաբերվել և ուսումնասիրվել են մի շարք մետաղապորֆիրինների նիտրոզիլային, նիտրիտային և նիտրատային կեմպլքսները տարբեր տրանս լիգանդների հետ: Ուսումնասիրվել են նիտրո կոմպլեքսներից թթվածնի տեղափոխման ռեակցիաները, որոնք ուղեկցվել են համապատասխան օքսիդացած սուբտրատների առաջացմամբ:

2021 թվականին լաբորատորիան շահել է առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեման հետևյալ վերնագրով “Կենսաբանական ազդանշանային մոլեկուլների փոխազդեցության ուսումնասիրությունը հեմ-մոդելների հետ և միջանկյալ ակտիվ միացությունների գրանցումը. ցածր ջերմաստիճանային սպեկտրալ հետազոտություններ և քվանտաքիմիական (DFT) հաշվարկներ” (Исследование реактивных интермедиатов и реакций биологических сигнальных молекул с моделями гемоглобина. Молекулярная спектроскопия, низкотемпературный подход и квантово-химические расчеты (DFT). Tracking reactive intermediates and biological signaling molecules reacting with heme-models. Molecular spectroscopy, low-temperature and DFT approach.):

This site is registered on wpml.org as a development site.