Արտադրություն

ՕԴՔԳԿ-ի տնօրենի տեղակալ արտադրության գծով


Արմեն Հովհաննիսյան

Քիմիական գիտությունների թեկնածու

Հեռ.՝ (+37493)-362-044, (+37499)-362-044
Էլ-փոստ՝ armenarami@gmail.com

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում ավելի քան 55 տարի օրգանական միցությունների կառուցվածքի և կենսբանական ակտիվության միջև եղած կապի ուսումնասիրման հիման վրա իրականացվում են նպատակաուղղված հետազոտություններ սիրտ-անոթային, նյարդա-հոգեկան, օնկոլոգիական և ինֆեկցիոն հիվանդությունների բուժման նոր, էֆեկտիվ դեղամիջոցների ստեղծման ուղղությամբ: Արդյունքում մշակվել և բժշկական պրակտիկա են ներդրվել 14 դեղամիջոցներ, որոցից երեքը` Դիտիլինը, Գանգլերոնը և Թիյոդինը այժմ արտադրվում են կենտրոնի արտադրական տեղամասում և օգտագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում (Ուկրաինա, Բելառուս, Վրաստան):
1. Գանգլերոն – հուսալի պաշտպանություն ցավերից, սպազմերից և Նեվրոզներից,
2. Թիյոդին – բարձր էֆեկտիվություն ունեցող հակառեվմատիկ դեղամիջոց,
3. Դիթիլին – պերիֆերիկ մկանային ռելաքսանտ,
4. Կապրոֆեր – արյունը մակարդող միջոց:

This site is registered on wpml.org as a development site.